Միջազգային Փախստականների Օգնության Ծրագիրը (IRAP) անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում որոշ փախստականներին և տեղահանված անձանց։
- IRAP-ը օգնում է որոշ մարդկանց գտնել ծառայություններ և պատրաստել փախստականի կամ վիզայի դիմումներ։
- IRAP-ը չի պատկանում որևէ կառավարությանը, Միջազգային Միգրացիոն Կազմակերպությանը (IOM) կամ ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի Գրասենյակին (UNHCR)։
- IRAP-ը չի կարող տրամադրել փախստականի կարգավիճակ կամ վիզա և չի կարող արագացնել գործերի ընթացքը։
- IRAP-ը չի կարող ֆինանսական օգնություն տրամադրել, գտնել կամ վճարել բնակարանի համար, կամ գտնել աշխատանք։
- IRAP-ի բոլոր օգնությունները անվճար են։ IRAP-ի հետ կապված որևէ անձ իրավունք չունի ձեզնից գումար կամ այլ ծառայություն պահանջելու։
IRAP-ը որոշում է օգնել մարդկանց՝ ելնելով նրանց կարիքներից և ներգաղթի կարգավիճակի համապատասխանությունից։ IRAP-ը չի որոշում օգնել մարդկանց՝ հիմնվելով սոցիալական, քաղաքական կամ կրոնական այլ չափանիշների վրա։
Այս կայքը տրամադրում է ընդհանուր տեղեկատվություն որոշ փախստականների համար հասանելի իրավական գործընթացների մասին։ Այն նախատեսված չէ որպես իրավաբանական խորհրդատվություն անհատական դիմումների համար։
Պահանջները կարող են փոփոխվել։ Միշտ ստուգեք ներկայիս պահանջները կառավարությունից կամ ձեր դիմումը որոշող կազմակերպությունից։
Ամփոփ նկարագիր
ԱՄՆ քաղաքացիները (USC-ներ) և օրինական մշտական բնակիչները (LPR-ներ, կամ «կանաչ քարտի սեփականատերերը») կարող են օգնել որոշ հարազատների ներգաղթել Միացյալ Նահանգներ՝ ներկայացնելով ձևաթուղթ, որը հայտնի է որպես I-130 խնդրագիր: Սա ուղեցույց է USC-ների և LPR-ների համար, ովքեր ցանկանում են ներկայացնել I-130 իրենց հարազատների համար:
Դուք կարող եք իրավասու լինել փախստականների և ապաստանյալների ընտանիքի վերամիավորման այլ տարբերակների համար: I-730 ծրագրի մասին տեղեկությունները այստեղ են, P-3 ծրագրի մասին՝ այստեղ,, իսկ Սիրիացիների և իրաքցիների համար ուղղակի մուտքի ծրագրի տեղեկությունները՝ այստեղ։
Ո՞րն է գործընթացը:
Գործընթացը սկսվում է I-130 ձևաթուղթը լրացնելով: Դուք նաև պետք է ներառեք այլ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ դուք USC կամ LPR եք: Դուք նաև պետք է ապացուցեք ձեր հարաբերություններն այն ազգականի հետ, ում ցանկանում եք օգնել ԱՄՆ գալ: Սա կոչվում է խնդրագիր ներկայացնել ձեր հարազատի համար: Դուք խնդրագիր ներկայացնող եք։
Ձևաթուղթը լրացնելիս պետք է խնդրագրի ներկայացնողի վերաբերյալ տրված յուրաքանչյուր հարցի համար տրամադրեք ձեր մասին տեղեկատվություն:
Ո՞ւմ համար կարող եմ խնդրագիր ներկայացնել:
Եթե դուք LPR եք, կարող եք դիմել ձեր ամուսնու և ձեր երեխայի համար ցանկացած տարիքի (բայց միայն այն դեպքում, եթե նրանք ամուսնացած չեն): Եթե դուք USC եք, կարող եք փաստաթղթեր ներկայացնել ձեր ամուսնու, ձեր ցանկացած տարիքի երեխայի համար (նրանք կարող են լինել ամուսնացած կամ ամուրի), իսկ եթե դուք 21 տարեկանից բարձր եք, ձեր եղբայրների և քույրերի և ծնողների համար նույնպես: Ձեր ազգականը կամ այն անձը, ում համար խնդրագիր եք ներկայացնում, շահառու է:
Որտեղի՞ց սկսեմ:
Դուք պետք է ներկայացնեք Ձևաթուղթ I-130, որը հասանելի է այստեղ։ Ձևաթուղթը պահանջում է կենսագրական տեղեկություններ ձեր և ձեր ընտանիքի անդամի մասին:
Եթե դուք LPR եք, ապա մեկ խնդրագիր կներկայացնեք ձեր հարազատի համար: Եթե նրանք մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաներ ունեն, ապա ձեզ հարկավոր չէ առանձին խնդրագիր ներկայացնել: Այնուամենայնիվ, եթե դուք միաժամանակ խնդրագիր եք ներկայացնում ձեր ամուսնու և երեխաների համար, կարող եք առանձին խնդրագրեր ներկայացնել, եթե ցանկանում եք, որ դրանք ինքնուրույն ընթացք ստանան:
Եթե դուք USC եք և դիմում եք ներկայացնում ձեր չափահաս կամ ամուսնացած երեխաների կամ ձեր եղբայրների և քույրերի համար, ապա ձեզ հարկավոր չէ առանձին խնդրագիր ներկայացնել նրանց ամուսինների և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար: Եթե դուք USC եք և դիմում եք ներկայացնում ձեր ծնողների, մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների կամ ամուսնու համար, դուք պետք է առանձին խնդրագիր ներկայացնեք յուրաքանչյուր անհատի համար: Մենք խորհուրդ ենք տալիս ներկայացնել ուղեկցող նամակ, որտեղ թվարկված են ձեր ներկայացրած փաստաթղթերը: Այն օգնում է USCIS-ին տեսնել, որ դուք բավարարել եք բոլոր պահանջները:
Ձևաթուղթ ներկայացնելիս այն պետք է ներկայացնեք ձեր բնօրինակ ստորագրությամբ կամ ձեր ձեռագիր ստորագրությամբ՝ սկանավորված կամ լուսապատճենված: USCIS-ը չի ընդունի մուտքագրված կամ էլեկտրոնային ստորագրություն: Դուք պետք է պահեք բնօրինակը և գուցե ստիպված լինեք այն տրամադրել USCIS-ին ապագայում:
Որքա՞ն արժե այն:
2023 թվականի հունվարից դուք պետք է վճարեք 535,00 ԱՄՆ դոլար I-130 ձևաթուղթի հետ:
Այս վճարը պետք է ուղարկվի որպես չեկ կամ դրամական հանձնարարական ԱՄՆ-ում գործող բանկից կամ վճարվի կրեդիտ քարտով: Չեկը կամ դրամական հանձնարարականը պետք է հասցեագրվի «ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը»: Բաժանմունքի անվանումը պետք է գրվի հենց այդպես: Դուք չեք կարող կանխիկ վճարել: Վարկային քարտով վճարելու համար դուք պետք է ներկայացնեք G-1450 ձևաթուղթը, որը հասանելի է այստեղ։ Վճարը և այն վճարելու եղանակը կարող են փոխվել, ուստի նախքան փաստաթղթերը ներկայացնելը ստուգեք USCIS-ի այս կայքէջը, որտեղ նշված են վճարները։
Այնուամենայնիվ, սկսած 2023 թվականի հունվարից, USCIS-ը չի պահանջում ներկայացնելու որևէ վճար ԱՄՆ քաղաքացիների համար, ովքեր դիմում են ներկայացնում իրենց Աֆղանստանի քաղաքացի ամուսնու, մինչև 21 տարեկան երեխայի, ով ամուսնացած չէ կամ ծնողի համար: Խնդրագիր ներկայացնողները իրենց ուղեկցող նամակի վերևում կարող են գրել «I-130 Աֆղանստանի քաղաքացիների համար անհապաղ հասանելի վիզայով. վճարից ազատված»: Այս վճարից ազատումը գործում է միայն մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:
Էլ ի՞նչ պետք է ներկայացնեմ I-130 խնդրագրի հետ:
ԱՌԱՋԻՆԸ: Դուք պետք է ապացուցեք ձեր կարգավիճակը ԱՄՆ-ում
I-130 ձևաթուղթը ձեզ, խնդրագին ներկայացնողին, կխնդրի ապացուցել ձեր կարգավիճակը ԱՄՆ-ում: Ապացուցելու համար, որ դուք USC եք, դուք պետք է ուղարկեք այս փաստաթղթերից ՄԵԿԸ ձեր I-130 ձևաթղթի հետ միասին.
- Ձեր ծննդյան վկայականի պատճենը, որը ցույց է տալիս, որ դուք ծնվել եք ԱՄՆ-ում
- Ձեր հպատակագրման վկայականի պատճենը
- Ձեր քաղաքացիության վկայականի պատճենը
- FS-240 ձևաթղթի պատճենը, արտերկրում ծննդյան հյուպատոսական զեկույց (CRBA)
- Ձեր անժամկետ ԱՄՆ անձնագրի պատճենը, կամ
- ԱՄՆ հյուպատոսական աշխատակցի բնօրինակ հայտարարություն, որը հաստատում է, որ դուք ԱՄՆ քաղաքացի եք, ով ոնի վավերական անձնագիր:
Ապացուցելու համար, որ դուք LPR եք, ներկայացրեք ձեր գրին քարտի առջևի և հետևի մասի պատճենը: Եթե դեռ չունեք ձեր քարտը, կարող եք ներկայացնել ձեր անձնագրի պատճենները՝ ներառյալ էջը լուսանկարով և էջը, որը ցույց է տալիս մուտքը ԱՄՆ որպես LPR: Կարող եք նաև ներկայացնել ձեր I-94-ի պատճենը:
ԵՐԿՐՈՐԴԸ․ Դուք պետք է ապացուցեք ձեր հարազատի հետ հարաբերությունները
I-130 ձևաթուղթը ձեզ՝ խնդրող ներկայացնողին, կխնդրի ապացուցել հարաբերությունները ձեր հարազատի՝ շահառուի հետ: Մի՛ ուղարկեք USCIS բնօրինակ փաստաթղթեր: Դուք միշտ պետք է ուղարկեք փաստաթղթերի պատճենները:
Եթե փաստաթուղթն անգլերենով չէ, ուղարկեք նաև փաստաթղթի թարգմանությունը անգլերենով: Թարգմանությունը պետք է ներառի թարգմանչի հայտարարությունն այն մասին, որ նրանք վարժ տիրապետում են երկու լեզուներին:
Եթե ցանկանում եք ձեր ամուսնուն կամ կնոջը բերել ԱՄՆ.
- Ուղարկեք ձեր ամուսնության վկայականի պատճենը:
- Եթե ամուսնացած եք եղել, ուղարկեք փաստաթղթերի պատճենները, որոնք ցույց են տալիս, որ ձեր անցյալ ամուսնությունները լուծարվել են: Սովորաբար դրանք ամուսնալուծության կամ մահվան վկայականներ են:
- Ուղարկեք փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ սա իսկական ամուսնություն է, և որ դուք չեք ամուսնացել ներգաղթի նպատակներով: Օրինակ՝
- Դուք կարող եք ուղարկել ձեր երեխաների ծննդյան վկայականները, որոնք ցույց են տալիս, որ դուք և ձեր ամուսինը նրանց ծնողներն եք:
- Դուք կարող եք բանկից փաստաթուղթ ուղարկել ձեր երկուսի անուններով նույն հաշվի վերաբերյալ:
- Դուք կարող եք նաև ներկայացնել վարձակալության պայմանագիր, որը ներառում է ձեր երկուսի անունները:
- Դուք կարող եք նամակներ ուղարկել այն մարդկանցից, ովքեր լավ են ճանաչում ձեզ կամ ձեր ամուսնուն և ձեր ամուսնությունը: Պարտադիր չէ, որ նրանք ԱՄՆ քաղաքացի լինեն։
- Նրանք պետք է գրեն իրենց լրիվ անունը, հասցեն, ծննդյան ամսաթիվն ու վայրը:
- Նրանք պետք է նկարագրեն, թե ինչպես են նրանք իմանում ձեր հարաբերությունների մասին, օրինակ՝ մասնակցել են ձեր հարսանիքին կամ ժամանակ անցկացնել ձեզ հետ որպես զույգ:
- Հնարավորության դեպքում այդ մարդիկ պետք է նամակը նոտարական կարգով վավերացնեն և կնիքով կնքեն նախքան այն ձեզ ուղարկելը:
Եթե ցանկանում եք բերել ձեր աղջկան կամ որդուն.
- Եթե դուք մայր եք, ուղարկեք ծննդյան վկայականի պատճենը, որը ցույց է տալիս ձեր անունը և ձեր երեխայի անունը:
- Եթե դուք հայրն եք, ուղարկեք ծննդյան վկայականը՝ ձեր անունն ու երեխայի մոր անունը: Նաև ուղարկեք ամուսնության վկայականը, որը ցույց է տալիս, որ դուք ամուսնացած եք մոր հետ, երբ երեխան ծնվել է կամ մինչև երեխայի 18 տարին լրանալը: Եթե դուք ամուսնացած չեք եղել, կարդացեք USCIS-ի I-130 հրահանգները՝ ձեր հարաբերություններն ապացուցելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Եթե ցանկանում եք բերել ձեր եղբորը կամ քրոջը.
- Ուղարկեք ձեր երկու ծննդյան վկայականների պատճենները, որոնք ցույց են տալիս, որ դուք ունեցել եք առնվազն մեկ ընդհանուր ծնող:
- Եթե դուք տարբեր մայրեր եք ունեցել, բայց նույն հայր, ուղարկեք նաև ձեր հոր ամուսնության վկայականի պատճենը ձեր մայրերից մեկի կամ երկուսի հետ: Եթե ձեր հայրը բաժանվել է մայրերից մեկից, ուղարկեք դա հաստատող ամուսնալուծության վկայական: Եթե ձեր հայրը ամուսնացած չի եղել ձեր մայրերից ոչ մեկի հետ, կարդացեք USCIS-ի I-130 հրահանգները՝ ձեր հարաբերություններն ապացուցելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Եթե ցանկանում եք բերել ձեր մորը.
- Ուղարկեք ձեր ծննդյան վկայականը, որի վրա գրված է ձեր մոր անունը:
Եթե ցանկանում եք բերել ձեր հորը.
- Ուղարկեք ծննդյան վկայական, որը ցույց կտա ձեր երկու ծնողների անունները:
- Նաև ուղարկեք ամուսնության վկայական, որը ցույց կտա, որ ձեր հայրն ու մայրը ամուսնացած են եղել: Եթե ձեր ծնողները ամուսնացած չեն եղել, կարդացեք USCIS-ի I-130 հրահանգները՝ ձեր հարաբերություններն ապացուցելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Եթե ցանկանում եք բերել ձեր խորթ ծնողին.
- Ուղարկեք ձեր ծննդյան վկայականը:
- Նաև ուղարկեք ամուսնության վկայական ձեր իսկական ծնողի և խորթ ծնողի միջև: Նրանք պետք է ամուսնացած լինեին մինչև ձեր 18 տարեկան դառնալը։
- Նաև ուղարկեք փաստաթղթեր՝ ցույց տալու համար, որ եթե նրանցից որևէ մեկը նախկինում ամուսնացած է եղել, ապա այդ ամուսնությունները լուծարվել են: Սովորաբար դրանք ամուսնալուծության կամ մահվան վկայականներ են:
Եթե ցանկանում եք ձեր որդեգրող ծնողին բերել:
- Ուղարկեք փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ձեր ծնողն օրինական կերպով որդեգրել է ձեզ:
- Նաև ուղարկեք փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ դուք օրինականորեն ապրել եք ձեր որդեգրող ծնողների հետ առնվազն 2 տարի որդեգրումից առաջ կամ հետո:
Ի՞նչ անել, եթե ես չունեմ այս փաստաթղթերից մի քանիսը:
Կան մի քանի տարբերակներ, եթե դուք չունեք անհրաժեշտ փաստաթղթեր.
- Եթե դուք չունեք այդ փաստաթղթերը, ապա պետք է փորձեք դրանք ստանալ: Օրինակ, գնացեք դեսպանատուն և խնդրեք պատճենները:
- Պարզեք՝ արդյոք կա այլ ընդունելի փաստաթուղթ, որը կարող եք օգտագործել պահանջվող փաստաթղթի փոխարեն: ԱՄՆ Պետդեպարտամենտը այս կայքում ներկայացնում է փաստաթղթերի այլընտրանքային ձևեր։
- Ստացեք նամակ պետական գրասենյակից կամ դեսպանատնից, որ դուք չեք կարող ստանալ փաստաթուղթը: Դուք նաև պետք է փորձեք ստանալ այլ փաստաթղթեր, ինչպիսիք են.
- Կրոնական արձանագրություն. Փաստաթղթի պատճենը կրոնական կազմակերպությունից, ինչպիսին է եկեղեցին, մզկիթը, տաճարը կամ սինագոգը: Այն պետք է ցույց տա, որ կրոնական արարողությունը տեղի է ունեցել (ինչպես մկրտությունը) ծնվելուց հետո երկու ամսվա ընթացքում: Այն պետք է ներառի ծննդյան ամսաթիվը և վայրը, կրոնական արարողության ամսաթիվը և ծնողների անունները:
- Դպրոցական արձանագրություն. Կրթական մարմնի նամակի պատճենը, օրինակ՝ դպրոցի: Այն պետք է ցույց տա երեխայի դպրոց ընդունվելու ամսաթիվը, երեխայի ծննդյան ամսաթիվը կամ տարիքը, ծննդյան վայրը և ծնողների անունները:
- Մարդահամարի արձանագրություն. Պետական արձանագրություններ, որոնք ցույց են տալիս նշված անձի անունները, ծննդյան վայրը, ծննդյան ամսաթիվը կամ տարիքը:
- Ստացեք երկու կամ ավելի նամակ մարդկանցից, ովքեր ողջ էին իրադարձության պահին, որը դուք փորձում եք ապացուցել:
- Նրանք պետք է «անձնական գիտելիքներ» ունենան իրադարձության մասին: Օրինակ՝ հորեղբայրը, ով գնացել է ձեր ծնողի հարսանիքին կամ մանկաբարձուհին, ով օգնել է ձեզ ծնել, կամ լավ ընկեր, ով գիտի ձեր հարաբերությունները ձեր ամուսնու հետ:
- Պարտադիր չէ, որ երկու նամակները լինեն ԱՄՆ քաղաքացիներից:
- Երկու կամ ավելի մարդիկ պետք է գրեն իրենց լրիվ անունը, հասցեն, ծննդյան ամսաթիվը և վայրը, ինչ գիտեն իրադարձության մասին և բացատրեն, թե ինչպես են իմանում դրա մասին:
- Հնարավորության դեպքում նրանք պետք է նամակը նոտարական կարգով վավերացնեն և կնիքով կնքեն նախքան այն ձեզ ուղարկելը:
Որտեղ ուղարկել I-130 ձևաթուղթը և փաստաթղթերը:
I-130 ձևափղթի ներկայացման վայրը կախված է ձեր բնակության վայրից: Ստուգեք այս կայքը՝ պարզելու, թե որտեղ ուղարկել ձեր I-130 ձևաթուղթը:. Կարող եք նաև առցանց ներկայացնել:
Նախքան I-130 ձևաթուղթն ու դրա օժանդակ փաստաթղթերը ուղարկելը, համոզվեք, որ պատճենեք ամբողջ փաթեթը՝ ձեր սեփական ֆայլերում պահելու համար: Նույնիսկ եթե ունեք բնօրինակ փաստաթղթեր, դուք միշտ պետք է ունենաք ձեր ներկայացրած վերջնական հայտի մեկ օրինակ: Հնարավոր է, որ դա ձեզ անհրաժեշտ լինի ապագայում:
I-130-ը ներկայացնելուց հետո ի՞նչ է տեղի ունենում հետո:
Այն բանից հետո, երբ լրացնեք I-130 ձևը և ուղարկեք այն, օժանդակ փաստաթղթերը և վճարը USCIS-ին, USCIS-ը ձեզ՝ խնդրագիր ներկայացնողին, ծանուցումներ և նամակներ կուղարկի փոստով: Երբեմն նրանք դրանք կուղարկեն նաև էլեկտրոնային փոստով: Կարևոր է պահպանել բոլոր նամակները:
USCIS-ը նախ ձեզ կուղարկի «I-797, Գործողությունների ծանուցում»: Այստեղ գրված է, որ նրանք ստացել են I-730 խնդրագիրը: Այս նամակը կարևոր է, քանի որ.
- Այնտեղ նշված է, թե USCIS-ի որ սպասարկման կենտրոնն է աշխատում I-130 ձևաթղթի վրա: USCIS-ի այս կայքը տրամադրում է USCIS-ի դիմումների ընթացքի ժամանակացույցերը:
- Այն ձեզ տալիս է ձեր գործի անդորրագրի համարը: Այս համարը բաղկացած է երեք տառից, օրինակ՝ EAC, WAC, LIN, SRC, NBC, MSC կամ IOE: Այս տառերից հետո հետևում է 10 թիվ։ Դուք կարող եք օգտագործել այս համարը՝
- Այն ձեզ տալիս է առաջնահերթ ամսաթիվ ձեր գործի համար: Սա կարևոր է, քանի որ տեղեկացնում է ձեզ, թե երբ հասանելի կլինի վիզա ձեր հարազատի համար: Դուք կարող եք դիտել վիզաների սպասման ժամկետները Պետդեպարտամենտի այս կայքում։
Երբեմն, USCIS-ը նամակ է ուղարկելու՝ խնդրելով ձեզ՝ խնդրագիր ներկայացնողին, ուղարկել նրանց լրացուցիչ ապացույցներ: Սա կոչվում է Ապացույցների հայտ («RFE»): RFE-ն ձեզ կտեղեկացնի, թե ինչ փաստաթուղթ է բացակայում, և կտրամադրի ձեզ ամսաթիվ, մինչև որ դուք պետք է ներկայացնեք փաստաթուղթը: Սովորաբար նրանք ձեզ տալիս են 90-ից 120 օր: USCIS-ը կարող է նաև առաջարկել ձեզ անցնել ԴՆԹ թեստ: Սա արյան անալիզ է, որը վերցնում են ձեզնից և ձեր և ձեր հարազատից՝ շահառուից։ Անալիզը կարող է ապացուցել, որ դուք և ձեր հարազատը արյունակցական կապ ունեք։ Դա պետք է արվի հատուկ լաբորատորիաների կողմից: Դուք կարող եք գտնել այդ ԴՆԹ լաբորատորիաների ցանկը՝ այցելելով այս կայք։
Եթե ձեր ազգականը Իրաքի կամ Սիրիայի քաղաքացի է, կարդացեք Սիրիայի և Իրաքի քաղաքացիների ուղղակի մուտքի ծրագրի վերաբերյալ՝ լրացուցիչ տեղեկությունների համար:
Հնարավո՞ր է արագացնել I-130-ը, խնդրագիր օտար ազգականի համար:
Այո, դուք կարող եք խնդրել USCIS-ին արագացնել I-130 հարցման վճիռը անդորրագրի ծանուցում ստանալուց հետո:
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, արդյոք ես իրավասու եմ արագացված ընթացքի համար:
Արագացված ընթացքի համար դուք պետք է համապատասխանեք այս չափանիշներից մեկին կամ մի քանիսին.
- Արտակարգ իրավիճակներ և հրատապ հումանիտար պատճառներ,
- Ընկերության կամ անձի համար ծանր ֆինանսական կորուստ, պայմանով, որ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը պայմանավորված չէ այն բանի հետևանքով, որ հայցվորը կամ դիմորդները․
- Չեն ներկայացրել նպաստի խնդրանքը կամ արագացված խնդրանքը ողջամիտ ժամկետում, կամ
- Ողջամիտ ժամկետում չեն պատասխանել լրացուցիչ ապացույցների հարցումներին,
- USCIS-ի ակնհայտ սխալ կամ
- ԱՄՆ կառավարության հրատապ շահերը (օրինակ՝ հրատապ հարցեր պաշտպանության նախարարության DHS-ի կամ հանրային անվտանգության կամ ազգային անվտանգության այլ շահերի համար):
Ինչպե՞ս կարող եմ արագացված ընթացք պահանջել:
Արագացված ընթացք պահանջելու համար կարող եք.
- Զանգահարել USCIS-ի կոնտակտային կենտրոն 1-800-375-5283 հեռախոսահամարով կամ
- Օգտագործել «Հարցրեք Էմմային» զրույցի հնարավորությունը USCIS-ի կայքում՝ uscis.gov։ Դուք կարող եք մուտք գործել այս գործիք՝ սեղմելով էջի վերևի աջ մասում գտնվող «Հարցրեք Էմմային» պատկերակը:
Ձեր հարցումը կատարելու համար դուք պետք է ունենաք անդորրագրի համար: USCIS-ը չի կարողանա ծառայության հարցում ուղարկել առանց անդորրագրի համարի: Անդորրագրի համարը կարելի է գտնել I-797C փաստաթղթում, որը USCIS-ն ուղարկել է ձեզ տեղեկացնելու, որ նրանք ստացել են ձեր դիմումը:
Այն բանից հետո, երբ դուք զանգահարեք կամ զրուցեք գործակալի հետ՝ արագացված գործընթաց պահանջելու համար, USCIS-ի կոնտակտային կենտրոնը ծառայության հարցումը կուղարկի ձեր խնդրագրի համար պատասխանատու գրասենյակ: Ձեր հեռախոսազանգից հետո այդ գրասենյակը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել: Նրանք կարող են դա անել էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով:
Արդյո՞ք գործընթացն արագացնելու որոշումը կազդի հիմնակա դիմումի կամ խնդրագրի վրա:
Արագացված գործընթացի մասին որոշումը չի որոշի, թե արդյոք ձեր հիմնական դիմումը կամ միջնորդությունը հաստատվել կամ մերժվել է, թե ոչ:
Երբ ձեր խնդրագիրը արագացնելու ձեր խնդրանքը բավարարվի, այնուհետև USCIS-ը որոշում կկայացնի ավելի արագ, քան սովորական մշակման ժամանակը: Բոլոր հարցումները վերանայվում են յուրաքանչյուր դեպքի հիման վրա, և USCIS-ն ունի հայեցողություն՝ մերժելու կամ արագացնելու հարցումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս USCIS-ի քաղաքականության ձեռնարկ, հատոր 1, Մաս Ա, Հանրային ծառայություններ, Գլուխ 5, Դիմումների կամ խնդրագիրների արագացման հայտեր։
Ի՞նչ անել, եթե ես կարծում եմ, որ ինչ-որ բան այն չէ:
Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների օմբուդսմենի գրասենյակն օգնում է լուծել USCIS-ի հետ մարդկանց խնդիրները: Նրանք USCIS-ի մաս չեն կազմում, ուստի չեն կարող հաստատել կամ հերքել գործերը: Այնուամենայնիվ, նրանք կարող են շփվել USCIS-ի հետ՝ ձեզ օգնելու համար, եթե.
- Դուք չեք ստացել USCIS-ի ծանուցում կամ որոշում, սակայն USCIS-ի համակարգում նշվում է, որ նրանք ուղարկել են ձեզ:
- Շահառուն շուտով կարող է «կորցնել» իրավասությունը (ինչը սովորաբար նշանակում է, որ երեխան շուտով կդառնա 21 տարեկան և չի կարողանա մնալ իր ծնողների խնդրագրի հիման վրա)։
- Ձեր փաստաթղթերում կան սխալներ։
- Ձեր գործը հետաձգվել է 60 օրով, նորմալ մշակման ժամանակից հետո։
- Կան կորցրած ֆայլեր և/կամ ֆայլերի փոխանցման հետ կապված խնդիրներ, կամ
- Դուք կարծում եք, որ USCIS-ը լուրջ սխալ է թույլ տվել։
Օգնություն ստանալու համար դուք կարող եք առցանց դիմել գործի օգնության հարցում: Կարող եք նաև ներբեռնել ձևաթուղթը, որը հասանելի է այստեղ, և այն ուղարկել էլ.փոստով՝ cisombudsman@hq.dhs.gov հասցեով: Երբեմն ավելի հեշտ է բացել ձևաթուղթը Microsoft-ի Internet Explorer բրաուզերի միջոցով: Մի կցեք 5 մեգաբայթից ավելի փաստաթղթեր: Ավելի մանրամասն հրահանգների համար տե՛ս Օմբուդսմենի գրասենյակի կայքէջն այստեղ։
Կարող եք նաև խնդրել Կոնգրեսի ձեր անդամին օգնել ձեզ: Կոնգրեսի անդամից օգնություն խնդրելու IRAP-ի ուղեցույցն այստեղ է։
Ի՞նչ է տեղի ունենում խնդրագրի հաստատումից հետո:
Հաստատված I-130 խնդրագիրն ընտանիքի ներգաղթի գործընթացի առաջին քայլն է: Այս ուղեցույցը սահմանափակվում է այս սկզբնական քայլով: Թե որքան կտևի մնացած գործընթացը, կախված կլինի ընտանեկան հարաբերությունների տեսակից: Որոշ հարաբերությունների համար վիզան հասանելի է անմիջապես, և ձեր ազգականը կարող է սկսել վիզայի դիմումի գործընթացը հենց I-130 խնդրագիրը հաստատվի: Այլ հարաբերությունների համար ամեն տարի հասանելի են սահմանափակ թվով վիզաներ, և ձեր ազգականը պետք է սպասի, երբեմն տարիներ շարունակ, մինչև նրանք կարողանան սկսել վիզայի դիմումի փաստացի գործընթացը: Վիզայի սպասման ժամկետների մասին տեղեկատվությունը հասանելի է Պետդեպարտամենտի վիզաների տեղեկագրում։
Երբ մուտքի արտոնագիրը հասանելի է, ձեր հաջորդ քայլերը կախված են նրանից, թե որտեղ է ապրում ձեր հարազատը: Եթե ձեր հարազատն արդեն Միացյալ Նահանգներում է, նրանք կարող են անմիջապես հարմարեցնել իրենց կարգավիճակը օրինական մշտական բնակության: Կարգավիճակի մասին տեղակավութունը՝ օրինական մշտական բնակությանը փոխելու, հասանելի է USCIS-ի կայքէջում։ Եթե ձեր ազգականը գտնվում է Միացյալ Նահանգներից դուրս, նրանք կարող են դիմել ներգաղթային վիզա ստանալու համար՝ Միացյալ Նահանգներ որպես մշտական ռեզիդենտ գալու համար: Ներգաղթային վիզայի դիմումի գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Պետդեպարտամենտի կայքէջում։
Բացի այդ, եթե ձեր ազգականը Իրաքի կամ Սիրիայի քաղաքացի է, կարդացեք Սիրիայի և Իրաքի քաղաքացիների ուղղակի մուտքի ծրագրի վերաբերյալ: Այս ուղեցույցը տեղեկատվություն է տալիս այն մասին, թե ինչպես դիմել փախստականների վերաբնակեցման համար:
Եթե ձեր ազգականը Աֆղանստանի քաղաքացի է Աֆղանստանում, այցելեք Պետքարտուղարության Աֆղանստանի ընտանիքի վերամիավորման էջը՝ մեկնելու օգնության մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Եթե ձեր ազգականը Կուբայի քաղաքացի է, կարող եք տեղեկություններ գտնել USCIS-ից Կուբայի ընտանիքի վերամիավորման պայմանական վաղաժամկետ ազատման ծրագրի գործողությունների վերաբերյալ այստեղ ։
Եթե ձեր ազգականը Հաիթիի քաղաքացի է, կարող եք տեղեկություններ գտնել USCIS-ից Հաիթիի ընտանիքի վերամիավորման պայմանական վաղաժամկետ ազատման ծրագրի գործողությունների վերաբերյալ այստեղ ։
Օգնություն խնդրելը
Դուք կամ ձեր հարազատը կարող է ցանկանալ ներգաղթի փաստաբանից օգնություն խնդրել այս գործընթացում: Ահա մի քանի ռեսուրսներ.
- IRAP-ից օգնություն խնդրելու մասին տեղեկատվությունը այստեղ է։
- Եթե Հորդանանում եք, կարող եք խնդրել IRAP Հորդանանից օգնությունը՝ օգտագործելով այս ձևաթուղթը։ Եթե ձևաթուղթը փակ է, կարող եք ավելի ուշ ստուգել:
- Միացյալ Նահանգներում ներգաղթի իրավաբանական ծառայություններ մատուցողների ցանկը հասանելի է այստեղ։
- Միացյալ Նահանգներում մասնավոր ներգաղթի փաստաբանների ցանկը հասանելի է այստեղ։