Բովանդակության աղյուսակ
Սոււյն հոդվածը վերջին անգամ թարմացվել է 2025 թվկանի մայիսի 20-ին
Ամփոփ նկարագիր
ԱՄՆ քաղաքացիները (USC-ներ) և օրինական մշտական բնակիչները (LPR-ներ, կամ «կանաչ քարտի սեփականատերերը») կարող են օգնել որոշ հարազատների ներգաղթել Միացյալ Նահանգներ` ներկայացնելով ձևաթուղթ, որը հայտնի է որպես «I-130 խնդրագիր»: Սա ուղեցույց է USC-ների և LPR-ների համար, որոնք ցանկանում են ներկայացնել I-130 իրենց հարազատների համար:
Դուք կարող եք իրավասու լինել փախստականների և ապաստան ստացողների դեպքում ընտանիքների վերամիավորման այլ տարբերակների համար: I-730 ծրագրի մասին տեղեկություններ կարող եք գտնել այստեղ, P-3 ծրագրի մասին՝ այստեղ, իսկ սիրիացիների և իրաքցիների համար ուղղակի մուտքի ծրագրի տեղեկություններ՝ այստեղ։
Ո՞րն է գործընթացը:
Գործընթացը սկսվում է I-130 ձևաթուղթը լրացնելով: Դուք նաև պետք է ներառեք այլ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ դուք USC կամ LPR եք: Դուք նաև պետք է ապացուցեք ձեր հարաբերություններն այն ազգականի հետ, ում ցանկանում եք օգնել ԱՄՆ գալ: Սա կոչվում է խնդրագիր ներկայացնել ձեր հարազատի համար: Դուք խնդրագիր ներկայացնողն եք։
Ձևաթուղթը լրացնելիս պետք է խնդրագրի ներկայացնողի վերաբերյալ տրված յուրաքանչյուր հարցի համար տրամադրեք ձեր մասին տեղեկատվություն:
Ո՞ւմ համար կարող եմ խնդրագիր ներկայացնել:
Եթե դուք օրինական մշտական բնակիչ (LPR) եք, կարող եք դիմել ձեր ամուսնու/կնոջ և ցանկացած տարիքի ձեր երեխայի համար (սակայն միայն այն դեպքում, եթե նրանք ամուսնացած չեն): Եթե դուք ԱՄՆ քաղաքացի (USC) եք, կարող եք փաստաթղթեր ներկայացնել ձեր ամուսնու/կնոջ, ցանկացած տարիքի ձեր երեխայի համար (նրանք կարող են լինել ամուսնացած կամ չամուսնաացած), իսկ եթե դուք 21 տարեկանից բարձր եք, ձեր եղբայրների, քույրերի և ծնողների համար նույնպես: Ձեր ազգականը կամ այն անձը, ում համար խնդրագիր եք ներկայացնում, շահառուն է:
Որտեղի՞ց սկսեմ:
Դուք պետք է ներկայացնեք Ձևաթուղթ I-130, որը հասանելի է այստեղ։ Ձևաթուղթը պահանջում է կենսագրական տեղեկություններ ձեր և ձեր ընտանիքի անդամի մասին:
Եթե դուք օրինական մշտական բնակիչ (LPR) եք, ապա մեկ խնդրագիր կներկայացնեք ձեր հարազատի համար: Եթե նրանք մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաներ ունեն, ապա ձեզ հարկավոր չէ առանձին խնդրագիր ներկայացնել: Այնուամենայնիվ, եթե դուք միաժամանակ խնդրագիր եք ներկայացնում ձեր ամուսնու/կնոջ և երեխաների համար, կարող եք առանձին խնդրագրեր ներկայացնել, եթե ցանկանում եք, որ դրանք ինքնուրույն ընթացք ստանան:
Եթե դուք ԱՄՆ քաղաքացի (USC) եք և դիմում եք ներկայացնում ձեր չափահաս կամ ամուսնացած երեխաների կամ ձեր եղբայրների և քույրերի համար, ապա ձեզ հարկավոր չէ առանձին խնդրագիր ներկայացնել նրանց ամուսինների/կանանց և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար: Եթե դուք ԱՄՆ քաղաքացի (USC) եք և դիմում եք ներկայացնում ձեր ծնողների, մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների կամ ամուսնու/կնոջ համար, դուք պետք է առանձին խնդրագիր ներկայացնեք յուրաքանչյուր անձի համար: Մենք խորհուրդ ենք տալիս ներկայացնել ուղեկցող նամակ, որտեղ թվարկված են ձեր ներկայացրած փաստաթղթերը: Այն օգնում է USCIS-ին տեսնել, որ դուք բավարարել եք բոլոր պահանջները:
Ձևաթուղթ ներկայացնելիս այն պետք է ներկայացնել ձեր բնօրինակ ստորագրությամբ կամ ձեր ձեռագիր ստորագրությամբ՝ սկանավորված կամ լուսապատճենված: USCIS-ը չի ընդունի մուտքագրված կամ էլեկտրոնային ստորագրություն: Դուք պետք է պահեք բնօրինակը և գուցե ստիպված լինեք այն տրամադրել USCIS-ին ապագայում:
I-130 ձևաթուղթը ներկայացնելու երկու եղանակ կա` 1) փոստով կամ 2) առցանց՝ USCIS կայքում: Երկու տարբերակների մասին էլ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Որքա՞ն այն արժե:
2025 թվականի մայիսից սկսած՝ գոյություն են ձևաթղթի լրացման տարբեր վճարներ` կախված նրանից` դուք ներկայացնում եք ձեր ձևաթուղթը էլեկտրոնային եղանակով, թե փոստով: Եթե դուք ներկայացնում եք ձեր I-130 ձևաթուղթը փոստով, դուք պետք է վճարեք 675.00 ԱՄՆ դոլար վճար: Եթե դուք ներկայացնում եք ձեր I-130 ձևաթուղթը առցանց, պետք է վճարեք 625.00 ԱՄՆ դոլար վճար:
I-130 ձևաթուղթը ոստով ներկայացնողների համար այս վճարն ուղարկվում է որպես կտրոն կամ դրամական հանձնարարական ԱՄՆ-ում գործող բանկից կամ վճարվում է կրեդիտային քարտով: Կտրոնը կամ դրամական հանձնարարականը հասցեագրվում է «ԱՄՆ ներքին անվտանգության բաժանմունքին»: Բաժանմունքի անվանումը պետք է գրվի ճիշտ այդ ձևով: Դուք չեք կարող կանխիկ վճարել: Կրեդիտային քարտով վճարելու համար դուք պետք է ներկայացնեք G-1450 ձևաթուղթը, որը հասանելի է այստեղ։ Վճարը և այն վճարելու եղանակը կարող են փոխվել, ուստի նախքան փաստաթղթերը ներկայացնելը ստուգեք USCIS-ի այս կայքէջը, որտեղ նշված են վճարները։
Այնուամենայնիվ, 2023 թվականի հունվարից ի վեր USCIS-ը չի պահանջում ներկայացնելու որևէ վճար ԱՄՆ քաղաքացիների դեպքում, որոնք դիմում են ներկայացնում իրենց Աֆղանստանի քաղաքացի ամուսնու/կնոջ, մինչև 21 տարեկան, չամունացած երեխայի կամ ծնողի համար: Խնդրագիր ներկայացնողները իրենց ուղեկցող նամակի վերևում կարող են գրել «I-130 Աֆղանստանի քաղաքացիների համար անհապաղ հասանելի վիզայով. վճարումից ազատված»: Վճարից ազատումը գործում է միայն մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:
I-130 ձևաթուղթն առցանց ներկայացնելու համար USCIS առցանց համակարգը ձեզ կուղեկցի ձեր վճարումները կրեդիտային, դեբետային կամ նախավճարային քարտով գործընթացի միջոցով կատարելու: Համակարգն ավտոմատ կերպով ձեզ կուղղորդի անվտանգ կայք՝ pay.gov, որտեղ կարող եք առցանց կատարել ձեր վճարումները: Առցանց վճարումները ներկայացնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ ներկայացնել I-130 խնդրագրի հետ:
ԱՌԱՋԻՆ. Դուք պետք է ապացուցեք ձեր կարգավիճակը ԱՄՆ-ում
I-130 ձևաթուղթը ձեզ` խնդրագիր ներկայացնողին, կխնդրի ապացուցել ձեր կարգավիճակը ԱՄՆ-ում: Ապացուցելու համար, որ դուք ԱՄՆ քաղաքացի (USC) եք, դուք պետք է ուղարկեք այս փաստաթղթերից ՄԵԿԸ ձեր I-130 ձևաթղթի հետ միասին.
- Ձեր ծննդյան վկայականի պատճենը, որը ցույց է տալիս, որ դուք ծնվել եք ԱՄՆ-ում
- Ձեր հպատակագրման վկայականի պատճենը
- Ձեր քաղաքացիության վկայականի պատճենը
- FS-240 ձևաթղթի պատճենը, արտերկրում ծննդյան հյուպատոսական զեկույց (CRBA)
- Ձեր անժամկետ ԱՄՆ անձնագրի պատճենը, կամ
- ԱՄՆ հյուպատոսական աշխատակցի բնօրինակ հայտարարություն, որը հաստատում է, որ դուք ԱՄՆ քաղաքացի եք, ով ունի վավերական անձնագիր:
Ապացուցելու համար, որ դուք օրինական մշտական բնակիչ (LPR) եք, ներկայացրեք ձեր գրին քարտի դիմերեսի և դարձերեսի պատճենները: Եթե դեռ չունեք ձեր քարտը, կարող եք ներկայացնել ձեր անձնագրի պատճենները՝ ներառյալ լուսանկարով էջը և էջը, որը ցույց է տալիս մուտքը ԱՄՆ որպես օրինական մշտական բնակիչ (LPR): Կարող եք նաև ներկայացնել ձեր I-94-ի պատճենը:
ԵՐԿՐՈՐԴ․ Դուք պետք է ապացուցեք ձեր հարազատի հետ հարաբերությունները
I-130 ձևաթուղթը ձեզ՝ խնդրագիր ներկայացնողին, խնդրում է ապացուցել հարաբերությունները ձեր հարազատի՝ շահառուի հետ: Մի՛ ուղարկեք USCIS բնօրինակ փաստաթղթեր: Դուք միշտ պետք է ուղարկեք փաստաթղթերի պատճենները:
Եթե փաստաթուղթն անգլերեն չէ, ուղարկեք նաև փաստաթղթի` անգլերեն թարգմանությունը: Թարգմանությունը պետք է ունենա թարգմանչի հայտարարությունն այն մասին, որ ինքը վարժ տիրապետում է երկու լեզուներին:
Եթե ցանկանում եք ձեր ամուսնուն կամ կնոջը բերել ԱՄՆ.
- Ուղարկեք ձեր ամուսնության վկայականի պատճենը:
- Եթե ամուսնացած եք եղել, ուղարկեք փաստաթղթերի պատճենները, որոնք ցույց են տալիս, որ ձեր նախկին ամուսնությունները լուծարվել են: Սովորաբար դրանք ամուսնալուծության կամ մահվան վկայականներ են:
- Ուղարկեք փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ սա իսկական ամուսնություն է, և որ դուք չեք ամուսնացել ներգաղթի նպատակներով: Օրինակ՝
- Դուք կարող եք ուղարկել ձեր երեխաների ծննդյան վկայականները, որոնք ցույց են տալիս, որ դուք և ձեր ամուսինը/կինը նրանց ծնողներն եք: Դուք կարող եք բանկից փաստաթուղթ ուղարկել ձեր երկուսի անուններով նույն հաշվի վերաբերյալ:
- Դուք կարող եք նաև ներկայացնել վարձակալության պայմանագիր, որը ներառում է ձեր երկուսի անունները:
- Դուք կարող եք այն մարդկանցից նամակներ ուղարկել, որոնք լավ են ճանաչում ձեզ կամ ձեր ամուսնուն/կնոջը և ձեր ամուսնությունը: Պարտադիր չէ, որ նրանք ԱՄՆ քաղաքացի լինեն։
-
- Նրանք պետք է գրեն իրենց լրիվ անունը, հասցեն, ծննդյան ամսաթիվն ու վայրը:
- Նրանք պետք է նկարագրեն, թե որտեղից գիտեն ձեր հարաբերությունների մասին, օրինակ՝ մասնակցել են ձեր հարսանիքին կամ ժամանակ են անցկացրել ձեզ հետ որպես զույգի:
- Հնարավորության դեպքում այդ մարդիկ պետք է նամակը նոտարական կարգով վավերացնեն և կնիքով հաստատեն նախքան այն ձեզ ուղարկելը:
-
Եթե ցանկանում եք բերել ձեր դստերը կամ որդուն.
- Եթե դուք մայրն եք, ուղարկեք ծննդյան վկայականի պատճենը, որտեղ նշվում է ձեր անունը և ձեր երեխայի անունը:
- Եթե դուք հայրն եք, ուղարկեք ծննդյան վկայականը, որտեղ նշվում են ձեր անունը և երեխայի մոր անունը: Նաև ուղարկեք ամուսնության վկայականը, որտեղ նշվում է, որ դուք ամուսնացած եք մոր հետ, երբ երեխան ծնվել է կամ մինչև երեխայի 18 տարին լրանալը: Եթե դուք ամուսնացած չեք եղել, կարդացեք USCIS-ի I-130 հրահանգները՝ ձեր հարաբերություններն ապացուցելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Եթե ցանկանում եք բերել ձեր եղբորը կամ քրոջը.
- Ուղարկեք ձեր երկուսի ծննդյան վկայականների պատճենները, որոնք ցույց են տալիս, որ դուք ունեցել եք առնվազն մեկ ընդհանուր ծնող:
- Եթե դուք տարբեր մայրեր եք ունեցել, բայց նույն հայրը, ուղարկեք նաև ձեր հոր ամուսնության վկայականի պատճենը ձեր մայրերից մեկի կամ երկուսի հետ: Եթե ձեր հայրը ամուսնալլուծվել է մայրերից մեկից, ուղարկեք դա հաստատող ամուսնալուծության վկայականը: Եթե ձեր հայրը ամուսնացած չի եղել ձեր մայրերից ոչ մեկի հետ, կարդացեք USCIS-ի I-130 հրահանգները՝ ձեր հարաբերություններն ապացուցելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Եթե ցանկանում եք բերել ձեր մորը.
- Ուղարկեք ձեր ծննդյան վկայականը, որում նշված է ձեր մոր անունը:
Եթե ցանկանում եք բերել ձեր հորը.
- Ուղարկեք ծննդյան վկայականը, որում նշված են ձեր երկու ծնողների անունները:
- Նաև ուղարկեք ամուսնության վկայականը, որը ցույց է տալիս, որ ձեր հայրն ու մայրը ամուսնացած են եղել: Եթե ձեր ծնողները ամուսնացած չեն եղել, կարդացեք USCIS-ի I-130 հրահանգները` ձեր հարաբերություններն ապացուցելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Եթե ցանկանում եք բերել ձեր խորթ ծնողին.
- Ուղարկեք ձեր ծննդյան վկայականը:
- Նաև ուղարկեք ամուսնության վկայականը ձեր իսկական ծնողի և խորթ ծնողի միջև: Նրանք պետք է ամուսնացած լինեն մինչև ձեր 18 տարեկան դառնալը։
- Նաև ուղարկեք փաստաթղթեր ցույց տալու համար, որ եթե նրանցից որևէ մեկը նախկինում ամուսնացած է եղել, ապա այդ ամուսնությունները լուծարվել են: Սովորաբար դրանք ամուսնալուծության կամ մահվան վկայականներ են:
Եթե ցանկանում եք ձեր որդեգրող ծնողին բերել:
- Ուղարկեք փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ձեր ծնողն օրինական կերպով որդեգրել է ձեզ:
- Նաև ուղարկեք փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ դուք օրինականորեն ապրել եք ձեր որդեգրող ծնողների հետ առնվազն 2 տարի որդեգրումից առաջ կամ հետո:
Ի՞նչ անել, եթե ես չունեմ այս փաստաթղթերից մի քանիսը:
Ահա մի քանի տարբերակ, եթե դուք չունեք անհրաժեշտ փաստաթղթեր.
- Եթե դուք չունեք այս փաստաթղթերը, ապա պետք է փորձեք դրանք ստանալ: Օրինակ` գնացեք դեսպանատուն և խնդրեք պատճենները:
- Պարզեք` կա արդյոք այլ ընդունելի փաստաթուղթ, որը կարող եք օգտագործել պահանջվող փաստաթղթի փոխարեն: ԱՄՆ Պետդեպարտամենտը այս կայքում թվարկում է փաստաթղթերի այլընտրանքային ձևեր։
- Ձեռք բերեք գրություն պետական գրասենյակից կամ դեսպանատնից, որ դուք չեք կարող ստանալ փաստաթուղթը: Դուք նաև պետք է փորձեք ստանալ այլ փաստաթղթեր, ինչպիսիք են.
-
Կրոնական արձանագրություն. Փաստաթղթի պատճենը կրոնական կազմակերպությունից, ինչպիսին է եկեղեցին, մզկիթը, տաճարը կամ սինագոգը: Այն պետք է ցույց տա, որ կրոնական արարողություն է տեղի ունեցել (ինչպես մկրտությունը) ծնվելուց հետո երկու ամսվա ընթացքում: Այն պետք է ներառի ծննդյան ամսաթիվը և վայրը, կրոնական արարողակարգի ամսաթիվը և ծնողների անունները:
- Դպրոցական արձանագրություն. Կրթական հաստատության, օրինակ` դպրոցի գրության պատճենը: Նրանում պետք է նշվ ած լինի երեխայի` դպրոց ընդունվելու ամսաթիվը, երեխայի ծննդյան ամսաթիվը կամ տարիքը, ծննդյան վայրը և ծնողների անունները:
- Մարդահամարի արձանագրություն. Պետական արձանագրություններ, որոնք ցույց են տալիս տվյալ անձի անունները, ծննդյան վայրը, ծննդյան ամսաթիվը կամ տարիքը:
- Ձեռք բերեք երկու կամ ավելի գրություն մարդկանցից, որոնք ողջ են եղել այն իրադարձության պահին, որը դուք փորձում եք ապացուցել:
- Նրանք պետք է «անձամբ տեղեկություններ» ունենան այդ իրադարձության մասին: Օրինակ՝ հորեղբայրը, ով գնացել է ձեր ծնողի հարսանիքին, կամ մանկաբարձուհին, ով օգնել է ձեզ լույս աշխարհ բերել, կամ լավ ընկեր, ով գիտի ձեր ամուսնու հետ ձեր հարաբերությունների մասին:
- Պարտադիր չէ, որ երկու գրություններն էլ լինեն ԱՄՆ քաղաքացիների կողմից:
- Երկու կամ ավելի մարդիկ պետք է գրեն իրենց լրիվ անունները, հասցեները, ծննդյան ամսաթվերն ու ծննդյան վայրերը, ինչ գիտեն տվյալ իրադարձության մասին և մեկնաբանեն, թե ինչպես են իմացել այդ մասին:
- Հնարավորության դեպքում նրանք պետք է նամակը նոտարական կարգով վավերացնեն և կնիքով հաստատեն նախքան այն ձեզ ուղարկելը:
-
Կրոնական արձանագրություն. Փաստաթղթի պատճենը կրոնական կազմակերպությունից, ինչպիսին է եկեղեցին, մզկիթը, տաճարը կամ սինագոգը: Այն պետք է ցույց տա, որ կրոնական արարողություն է տեղի ունեցել (ինչպես մկրտությունը) ծնվելուց հետո երկու ամսվա ընթացքում: Այն պետք է ներառի ծննդյան ամսաթիվը և վայրը, կրոնական արարողակարգի ամսաթիվը և ծնողների անունները:
Որտե՞ղ ուղարկել I-130 ձևաթուղթը և փաստաթղթերը:
I-130 ձևաթղթի ներկայացման վայրը կախված է ձեր բնակության վայրից: Ստուգեք այս կայքը՝ պարզելու համար, թե որտեղ է պետք ուղարկել ձեր I-130 ձևաթուղթը:. Կարող եք նաև առցանց ներկայացնել:
Նախքան I-130 ձևաթուղթն ու դրան կից փաստաթղթերն ուղարկելը համոզվեք, որ պատճենեք ամբողջ փաթեթը՝ ձեր սեփական ֆայլերում պահելու համար: Նույնիսկ եթե ունեք բնօրինակ փաստաթղթեր, դուք միշտ պետք է ունենաք ձեր ներկայացրած վերջնական հայտի մեկ օրինակ: Հնարավոր է, որ դա ձեզ անհրաժեշտ լինի ապագայում:
Ի՞նչ է տեղի ունենում I-130-ը ներկայացնելուց հետո հետո:
Այն բանից հետո, երբ լրացնեք I-130 ձևաթուղթը և ուղարկեք այն, կից փաստաթղթերը և վճարը USCIS-ին, USCIS-ը ձեզ՝ խնդրագիր ներկայացնողին, ծանուցումներ և նամակներ կուղարկի փոստով: Երբեմն նրանք դրանք կուղարկեն նաև էլեկտրոնային փոստով: Կարևոր է պահպանել բոլոր նամակները:
USCIS-ը նախ ձեզ կուղարկի «I-797, Գործողությունների ծանուցում»: Այստեղ գրված է, որ նրանք ստացել են I-730 խնդրագիրը: Այս նամակը կարևոր է, քանի որ.
- Այնտեղ նշված է, թե USCIS-ի որ սպասարկման կենտրոնն է աշխատում I-130 ձևաթղթի վրա: USCIS-ի այս կայքը տրամադրում է USCIS-ի դիմումների ընթացքի ժամանակացույցերը:
- Այն ձեզ տալիս է ձեր գործի անդորրագրի համարը: Այս համարը բաղկացած է երեք տառից, օրինակ՝ EAC, WAC, LIN, SRC, NBC, MSC կամ IOE: Այս տառերից հետո հետևում է 10 թիվ։ Դուք կարող եք օգտագործել այս համարը՝
- Այն ձեզ տալիս է առաջնահերթ ամսաթիվ ձեր գործի համար: Սա կարևոր է, քանի որ տեղեկացնում է ձեզ, թե երբ հասանելի կլինի վիզա ձեր հարազատի համար: Դուք կարող եք դիտել վիզաներին սպասելու ժամկետները Պետդեպարտամենտի այս կայքում։
Երբեմն USCIS-ը նամակ է ուղարկելու՝ խնդրելով ձեզ՝ խնդրագիր ներկայացնողին, ուղարկել նրանց լրացուցիչ ապացույցներ: Սա կոչվում է Ապացույցների հայտ («RFE»): RFE-ն ձեզ կտեղեկացնի, թե ինչ փաստաթուղթ է բացակայում, և կտրամադրի ձեզ ամսաթիվ, մինչև որը դուք պետք է ներկայացնեք փաստաթուղթը: Սովորաբար նրանք ձեզ տալիս են 90-ից 120 օր: USCIS-ը կարող է նաև առաջարկել ձեզ անցնել ԴՆԹ թեստ: Սա արյան անալիզ է, որը վերցնում են ձեզնից և ձեր հարազատից՝ շահառուից։ Անալիզը կարող է ապացուցել, որ դուք և ձեր հարազատը արյունակցական կապ ունեք։ Դա պետք է արվի հատուկ լաբորատորիաների կողմից: Դուք կարող եք գտնել այդ ԴՆԹ լաբորատորիաների ցանկը՝ այցելելով այս կայք։
Հնարավո՞ր է արագացնել I-130 խնդրագիրն այլ ազգականի համար:
Այո', դուք կարող եք խնդրել USCIS-ին արագացնել I-130 հարցման վճիռը անդորրագրի ծանուցում ստանալուց հետո:
Ինչպե՞ս կարող եմ իմանալ` ես իրավասու եմ արդյոք արագացված ընթացքի համար:
Արագացված ընթացքի համար դուք պետք է համապատասխանեք այս չափանիշներից մեկին կամ մի քանիսին.
- Արտակարգ իրավիճակներ և հրատապ հումանիտար պատճառներ,
- Ընկերության կամ անձի համար ծանր ֆինանսական կորուստ, պայմանով, որ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը պայմանավորված չէ նրանով, որ հայցվորը կամ դիմորդները․
- չեն ներկայացրել նպաստի խնդրանքը կամ արագացված խնդրանքը ողջամիտ ժամկետում կամ
- ողջամիտ ժամկետում չեն պատասխանել լրացուցիչ ապացույցների հարցումներին:
- USCIS-ի ակնհայտ սխալ կամ
- պաշտպանության նախարարության DHS-ի կամ հանրային անվտանգության կամ ազգային անվտանգության այլ շահերի համար):
Ինչպե՞ս կարող եմ արագացված ընթացք պահանջել:
Արագացված ընթացք պահանջելու համար կարող եք.
- Զանգահարել USCIS-ի կոնտակտային կենտրոն 1-800-375-5283 հեռախոսահամարով կամ
- Օգտագործել «Հարցրեք Էմմային» զրույցի հնարավորությունը USCIS-ի կայքում՝ uscis.gov։ Դուք կարող եք մուտք գործել այս գործիք` սեղմելով էջի վերևի աջ մասում գտնվող «Հարցրեք Էմմային» պատկերակը:
Ձեր հարցումը կատարելու համար դուք պետք է ունենաք անդորրագրի համար: USCIS-ը չի կարողանա ծառայության հարցում ուղարկել առանց անդորրագրի համարի: Անդորրագրի համարը կարելի է գտնել I-797C փաստաթղթում, որը USCIS-ն ուղարկել է ձեզ տեղեկացնելու, որ նրանք ստացել են ձեր դիմումը:
Այն բանից հետո, երբ դուք զանգահարեք կամ զրուցեք գործակալի հետ արագացված գործընթաց պահանջելու համար, USCIS-ի կոնտակտային կենտրոնը ծառայության հարցումը կուղարկի ձեր խնդրագրի համար պատասխանատու գրասենյակ: Ձեր հեռախոսազանգից հետո այդ գրասենյակը կարող է լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջել: Նրանք կարող են դա անել էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով:
Արդյո՞ք գործընթացն արագացնելու որոշումը կազդի հիմնական դիմումի կամ խնդրագրի վրա
Արագացված գործընթացի մասին որոշումը չի որոշում, թե ձեր հիմնական դիմումը կամ միջնորդությունը կհաստատվի կամ կմերժվի, թե ոչ:
Երբ ձեր խնդրագիրը արագացնելու ձեր խնդրանքը բավարարվի, այնուհետև USCIS-ը որոշում կկայացնի ավելի արագ, քան սովորական գործընթացի ժամանակը: Բոլոր հարցումները վերանայվում են յուրաքանչյուր դեպքի հիման վրա, և USCIS-ն ունի հայեցողություն՝ մերժելու կամ արագացնելու հարցումը:
Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս USCIS-ի քաղաքականության ձեռնարկ, հատոր 1, Մաս Ա, Հանրային ծառայություններ, Գլուխ 5, Դիմումների կամ խնդրագրերի արագացման հայտեր։
Ի՞նչ անել, եթե կարծում եմ, որ ինչ-որ բան այն չէձւ
ԿԱՐԵՎՈՐ. Խնդրում ենք նկատի ունենալ, որ 2025 թվականի ապրիլից սկսած եղել են հաղորդագրություններ այն մասին, որ Օմբուդսմենի գրասենյակի գործունեությունը դադարեցված է: Սա նշանակում է, որ Օմբուդսմենի գրասենյակը, հավանաբար, այս պահին չի վերանայում հարցումները: Կառավարությունը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել այս փոփոխության մասին, և Օմբուդսմենի գրասենյակին առցանց դիմելու կայքէջը դեռևս հասանելի է: Դուք դեռևս կարող եք փորձել ներկայացնել ձեր հարցումները Օմբուդսմենի գրասենյակ և տեսնել, թե պատասխան ստանում եք արդյոք, բայց խորհուրդ ենք տալիս, որ դուք փորձեք կապվել նաև ձեր Կոնգրեսի ներկայացուցչի հետ՝ օգնություն ստանալու համար: Եթե, այնուամենայնիվ, որոշեք կապվել Օմբուդսմենի գրասենյակի հետ, ստորև ներկայացված են որոշ համապատասխան տեղեկություններ:
Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների օմբուդսմենի գրասենյակն օգնում է լուծել USCIS-ի հետ մարդկանց խնդիրները: Նրանք USCIS-ի մաս չեն կազմում, ուստի չեն կարող հաստատել կամ հերքել գործերը: Այնուամենայնիվ, նրանք կարող են շփվել USCIS-ի հետ ձեզ օգնելու համար, եթե.
- Դուք չեք ստացել USCIS-ի ծանուցում կամ որոշում, սակայն USCIS-ի համակարգում նշվում է, որ նրանք ուղարկել են ձեզ:
- Շահառուն շուտով կարող է «կորցնել» իրավասությունը (ինչը սովորաբար նշանակում է, որ երեխան շուտով կդառնա 21 տարեկան և չի կարողանա հիմնվել իր ծնողների խնդրագրի վրա)։
- Ձեր փաստաթղթերում կան սխալներ։
- Ձեր գործը հետաձգվել է 60 օրով նորմալ գգործընթացի ժամանակից հետո։
- Առկա են կորցրած ֆայլեր և/կամ ֆայլերի փոխանցման հետ կապված խնդիրներ, կամ
- Դուք կարծում եք, որ USCIS-ը լուրջ սխալ է թույլ տվել։
Օգնություն ստանալու համար դուք կարող եք առցանց դիմել գործի օգնության հարցում: Կարող եք նաև ներբեռնել ձևաթուղթը, որը հասանելի է այստեղ, և այն ուղարկել էլ.փոստի հետևյալ հասցեին` cisombudsman@hq.dhs.gov: Երբեմն ավելի հեշտ է բացել ձևաթուղթը Microsoft-ի Internet Explorer բրաուզերի միջոցով: Մի' կցեք 5 մեգաբայթից ավելի փաստաթղթեր: Ավելի մանրամասն հրահանգների համար տե՛ս Օմբուդսմենի գրասենյակի կայքէջն այստեղ։
Կարող եք նաև խնդրել Կոնգրեսի ձեր անդամին օգնել ձեզ: Կոնգրեսի անդամից օգնություն խնդրելու IRAP-ի ուղեցույցը կարող եք գտնել այստեղ։
Ի՞նչ է տեղի ունենում խնդրագրի հաստատումից հետո
Հաստատված I-130 խնդրագիրն ընտանիքի ներգաղթի գործընթացի առաջին քայլն է: Այս ուղեցույցը սահմանափակվում է այս նախնական քայլով: Թե որքան կտևի մնացած գործընթացը, կախված կլինի ընտանեկան հարաբերությունների տեսակից: Որոշ հարաբերությունների համար վիզան հասանելի է անմիջապես, և ձեր ազգականը կարող է սկսել վիզայի դիմումի գործընթացը, հենց I-130 խնդրագիրը հաստատվի: Այլ հարաբերությունների համար ամեն տարի հասանելի են սահմանափակ թվով վիզաներ, և ձեր ազգականը պետք է սպասի երբեմն տարիներ, մինչև նրանք կարողանան սկսել վիզայի դիմումի փաստացի գործընթացը: Վիզայի սպասման ժամկետների մասին տեղեկատվությունը հասանելի է Պետդեպարտամենտի վիզաների տեղեկագրում։
Երբ մուտքի արտոնագիրը հասանելի է, ձեր հաջորդ քայլերը կախված են նրանից, թե որտեղ է ապրում ձեր հարազատը: Եթե ձեր հարազատն արդեն Միացյալ Նահանգներում է, նրանք կարող են անմիջապես հարմարեցնել իրենց կարգավիճակը օրինական մշտական բնակության: Տեղեկություններ կարգավիճակը օրինական մշտական բնակության համար փոխելու մասին հասանելի է USCIS-ի կայքէջում։ Եթե ձեր ազգականը գտնվում է Միացյալ Նահանգներից դուրս, նրանք կարող են դիմել ներգաղթային վիզա ստանալու համար՝ Միացյալ Նահանգներ որպես մշտական ռեզիդենտ գալու համար: Ներգաղթային վիզայի դիմումի գործընթացի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Պետդեպարտամենտի կայքէջում։
Եթե ձեր ազգականը Աֆղանստանի քաղաքացի է Աֆղանստանում, այցելեք Պետքարտուղարության Աֆղանստանի ընտանիքների վերամիավորման էջը լրացուցիչ տեղեկությունների համար:
Միջազգային Փախստականների Օգնության Ծրագիրը (IRAP) անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում որոշ փախստականներին և տեղահանված անձանց։
- IRAP-ը օգնում է որոշ մարդկանց գտնել ծառայություններ և պատրաստել փախստականի կամ վիզայի դիմումներ։
- IRAP-ը չի պատկանում որևէ կառավարությանը, Միջազգային Միգրացիոն Կազմակերպությանը (IOM) կամ ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի Գրասենյակին (UNHCR)։
- IRAP-ը չի կարող տրամադրել փախստականի կարգավիճակ կամ վիզա և չի կարող արագացնել գործերի ընթացքը։
- IRAP-ը չի կարող ֆինանսական օգնություն տրամադրել, գտնել կամ վճարել բնակարանի համար, կամ գտնել աշխատանք։
- IRAP-ի բոլոր օգնությունները անվճար են։ IRAP-ի հետ կապված որևէ անձ իրավունք չունի ձեզնից գումար կամ այլ ծառայություն պահանջելու։
IRAP-ը որոշում է օգնել մարդկանց՝ ելնելով նրանց կարիքներից և ներգաղթի կարգավիճակի համապատասխանությունից։ IRAP-ը չի որոշում օգնել մարդկանց՝ հիմնվելով սոցիալական, քաղաքական կամ կրոնական այլ չափանիշների վրա։
Այս կայքը տրամադրում է ընդհանուր տեղեկատվություն որոշ փախստականների համար հասանելի իրավական գործընթացների մասին։ Այն նախատեսված չէ որպես իրավաբանական խորհրդատվություն անհատական դիմումների համար։
Պահանջները կարող են փոփոխվել։ Միշտ ստուգեք ներկայիս պահանջները կառավարությունից կամ ձեր դիմումը որոշող կազմակերպությունից։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.